Հուլիսի 24-ին Երևանում ավարտվել են Հայաստանի ու ԵՄ-ի միջև խորը և համապարփակ առևտրի գոտի ստեղծելու բանակցությունների յոթերորդ շրջանը: Այս կապակցությամբ եվրոպական առաքելության ղեկավար Քեթրին Էշթոնը և ԵՄ հարևանության քաղաքականության և ընդարձակման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հրապարակել են համատեղ հայտարարություն: Այս մասին հաղորդում է Asbarez.com-ը:
Եվրոպացի քաղաքական գործիչները հաստատել են ԵՄ-ի և Հայաստանի միջև ապագա Ասոցացման համաձայնագրի, այդ թվում նաև խորը և համապարփակ առևտի գոտի ստեղծելու բանակցությունների հաջող ավարտի մասին:
«Սա դրական զարգացում է և մենք սպասում ենք այս համաձայնագրի նախաստորագրմանը Վիլնյուսում սպասվող «Արևելյան համագործակցության» գագաթնաժողովի ժամանակ, տեխնիկական գործընթացների ավարտից անմիջապես հետո: Այս բանակցությունների ավարտը, որոնք սկսվել են 2010 թվականից, իրենից ներկայացնում են նշանակալից ձեռքբերում երկկողմանի հարաբերություններում: Սա թույլ կտա կողմերին անկացնել բարեփոխումներ` հիմնված ընդհանուր արժեքների վրա, խորացնել տնտեսական ինտեգրացիան: Այս համաձայանագրի ստորագրումը դրական կերպով կազդի Հայաստանի քաղաքացիների առօրյա կյանքի վրա` երկիրը ավելի մոտ դարձնելով Եվրամիությանը: Մենք ողջունում ենք այս հիանալի արդյունքի ձեռք բերումը»,- նշված է համատեղ հաղորդագրության մեջ: