Արդեն մի քանի օր է, Երևանի «Հաղթանակ» թաղամասի (4-րդ գյուղի) բնակիչները ամեն օր օգնություն են ցուցաբերում ամբողջովին սևացած և անօգնական վիճակում գտնվող արագիլի ձագերին:
Այսօր՝ օգոստոսի 11-ին, թաղամասի բնակիչները գերեզմանների հարևանությամբ գտնվող էլեկտրասյուների վրա իրենց բույնը հյուսած արագիլների 2 ձագերի հայտնաբերել են գետնին՝ անօգնական վիճակում:
Նրանք ձագերին շտապ տեղափոխել են անվտանգ վայր, փորձել են մաքրել վրայից սև հետքը, բայց այն չի անցել ու արագիլներին խնամել են մինչև ճարել են ավտոսանդուղք, որպեսզի ձագերին տեղափոխեն իրենց բույնը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Ահագին ժամանակ է, արագիլները գտնվում են ամբողջովին սևացած վիճակում:
Ճիշտն ասած, չգիտենք՝ ինչից է այդպես լինում, բայց ինչքան փորձում ենք մաքրենք, չի ստացվում: Ուզում ենք բնապահպանները իրենց տեսադաշտում պահեն այս խնդիրը, քանի որ ակնհայտ երևում է, որ ինչ-որ մի բան այնպես չէ:
Լավ ա իմանում ենք, որ ձագեր են ընկել ու շտապ նրանց տեղափոխում ենք անվտանգ վայր: Հակառակ դեպքում՝ շները կհոշոտեն անօգնական արագիլներին:
Նյութի աղբյուրը՝ shamshyan.com