Բրազիլիայում, Պարագվայում, Ուրուգվայում, Արգենտինայում և Չիլիում Անտարկտիդայից եկած սառը հոսանքների պատճառով ձյուն է եկել: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը:

Բրազիլիայի հարավում մասնավորապես Կուրիտիբա և Ֆլորինոպոլիս քաղաքներում, որտեղ ջերմաստիճանը իջել է մինչև մինուս 7.4, ձյուն չեն տեսեկ արդեն մի քանի տասնամյակ: Սան Պաոլոյում արձանագրվել է ամենացածր ջերմաստիճանը սկսած 2000 թվականից ընդամենը 5.2 ջերմաստիճան: Սոցիալական ցանցերում հայտնվել են ձնեմարդու լուսանկարներ Բրազիլիայի հարավում գտնվող 130 քաղաքում:

Սակայն ձյունը նաև դժբախտությունների պատճառ է հանդիսացել : Սան Պաուլոյում մի մարդ մահացել է սառնամանիքից, շուրջ 11 հազար անօթևան տեղափոխվել են ժամանակավոր կացարաններ: Ռիո Գրանդի դու Սուլում ևս երկու հոգի է մահացել սառնամանիքից:

Լրատվական միջոցները հայտնում են մարդկային զոհերի մասին նաև Պարագվայում և Ուրուգվայում: Ընդհանուր առմամբ սառնամանիքից վերջին օրերս մահացել է վեց մարդ: