Հոլիվուդյան դերասան Ջորջ Կլունին սպասում է գեղեցիկ սեռի բոլոր ներակյացուցիչներին Լոնդոնի Կարնաբի փողոցում: Գրում է filmpro կայքը:
Չնայած իր տարիքի, 51-ամյա Ջորջ Կլունին մնում է շատ կանանց երազանքը: Սիրահարների տոնի կապակցությամբ Մադան Տյուսոյի թանգարանը գեղեցիկ նվեր է մատուցել իգական սեռի ներակայցուցիչներին: Նա դրսում է դրել Ջորջ Կլունի մոմե արձանը: Ցանկացողներն այս օրը կարող են «հանդիպել» հոլիվուդյան աստղի հետ:
Դերասանը նստած է մանուշակագույն բազմոցին, իսկ ձեռքին վարդ է բռնել: Լոնդոնի բնակիչները և այցելուները լուսանկարվում են դերասանի մոմե արձանի հետ:
Ի դեպ, դերասանին պատահական չեն ընտրել: Որոշ ժամանակ առաջ հարցում են անցկացրել, որին մասնակցել են կանայք: Նրանց հարցրել են, թե ում հետ կցանկանային անցկացնել Վալենտինը: Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ շատերի երազանքն է հանդիպել Ջորջ Կլունին: