Նիդերլանդական գազատեղափոխման կազմակերպություն Nederlandse Gasunie մեղադրել է Գազպրոմին եվրոպական երկրներ մատակարարվող գազի ցածր որակից: Միաժամանակ Եվրոպան անցում է կատարում կապույտ վառելիքի համար որակի միասնական ստանդարտի պատրաստմանը: Այս մասին հաղորդում է Взгляд պարբերականը:

Nederlandse Gasuine հայտարարել է, որ, Գազպրոմի կողմից մատակարարվող գազի մեջ թթվածնի բարձր պարունակությունը արագացնում է կորոզիան ստորգետնյա գազապահեստարաններում և գազի  հոսքի փոխանցումների սարքավորումներում:

Գազպրոմի նկատմամբ ունեցած հոլանդացիների ունեցած բողոքի մասին հայտնել է ռուսական հոլդինգին մոտ կագնած մի մարդ: Նա նաև հաստատել է, որ առկա թթվածինի պարունակությունը չի կարող վնասել եվրոպական սարքավորումներին:

Միաժամանակ թթվածինը միակ բողոքը չէ ռուսական գազի նկատամամբ: Էներգետիկյաի հարցերով Եվրահանձնակատարի ներկայացուցիչի խոսքերով Եվրոպայում քանի դեռ չի ընդունվել գազի որակի միասնական ստանդարտը, գազային կազմակերպությունների մեծ մասը ընդունում է Էներգետիկայի փոխանակման օպտիմալացման Եվրոպական ասոցիացիայի ստանդարտը-10ppm-կամավոր:

Միաժամանակ Сбербанк CIB» փորձագետ Վալերի Նեստերևը նշել է, որ Գազպրոմը հնարավոր է զեղջեր կատարի Եվրոպա մատակարարվող գազի համար որակի դիմաց, սակայն սա նույնպես փաստ չէ, քանի որ ռուսական գազը Եվրապայի համար միակն է: