Պակիստանյան հեռուստաշոուն իր վարկանիշը բարձրացնելու համար որբերին բաժանել է երեխա չունեցող զույգերին: Հերթական հեռուստահաղորդման ժամանակ հաղորդավար Ամիր Լաքութ Հուսեինը հեռուստադիտողներին ցույց է տվել երեխաին` փաթաթած ծածկոցի մեջ և հայտարարել .«Ահա գեղեցիկ աղջիկ, ում ինչ-որ մեկը թողել է աղբարկղում»: Դրանից հետո երեխային փոխանցել են պակիստանյան բարեգործական կազմակերպությանը, իսկ վերջինս նրան հանձնել է երեխա չունեցող ամուսնական զույգին:

Ուրախությունից լաց լինող մայրը երեխային անվանել է «Ռամադանի նվեր»,քանի որ հաղորդումը տեղի է ունեցել բոլոր մահմեդականների համար սուրբ ամսվա ընթացքում: Իսկ երջանիկ կնոջ ամուսինը պատմել է «Վերջին 14 տարին մեզ համար լի է եղել երեխա ունենալու անկարողության հետ կապված դժվարություններով: Մարդիկ ինձ խորհուրդ էին տալիս երկրորդ կին վերցնել, սակայն ես համբերեցի և կնոջս նույնպես խորհուրդ տվեցի համբերատար լինել»:

Ինչպես նշում է անգլիական Sun պարբերականը «երեխա բաժանելը» այս պահպանողական երկրում շատ անսովոր երևույթ է: Պակիստանում ամուսնությունից դուրս ծնված երեխաները համարվում են օրենքից դուրս: Ամուսնական հարաբերություններից դուրս երեխայի ծնունդի համար հնարավոր է ամենածանր պատիժ մինչև մահվան կախաղան: Այնուամենայնիվ երկրի փողոցներում ամսեկան հայտնաբերվում են հարյուրավոր երեխաներ, հատկապես աղջիկներ: Ոչ մեկին չի կանգնեցնում անգամ այն հանգամանքը, որ երեխային  նետած ծնողները, ստանում են յոթ տարի ազատազրկում: