Դերասանուհի Նարինե Ոսկանյանը (Պաուզա Անոն) այսօր կվիրահատվի: «Ինձ շատ լավ եմ զգում: Վիրահատական փուլն արդեն սկսվել է, անալիզները հանձնել եմ, մեկ ժամից վիրահատությունը կանեն»,- այս մասին դերասանուհին ասել է Armdaily.am-ի հետ զրույցում:
Հարցին` արդյոք սպասում էր քաղաքացիների կողմից նման արձագանքի, Նարինեն նշել է.
«Իհարկե սպասում էի, եթե վստահ չլինեի իմ հանդիսատեսի վրա, չէի անի նման բան: Դրա համար էլ ես թքած ունեի կառավարության վրա, ես իմ հանդիսատեսին եմ դիմել»:
Հարցին`է վիրահատությունից առաջ ինչ մտածմունքներ ունի, ինչի մասին է մտածում, Նարինեն ասել է. «Որ հետ գամ տուն, ընկերներիս հետ ուտեմ-խմեմ, փարթի անեմ, հետ գամ տուն»:
Հարցին` արդյոք սպասում էր քաղաքացիների կողմից նման արձագանքի, Նարինեն նշեց. «Իհարկե սպասում էի, եթե վստահ չլինեի իմ հանդիսատեսի վրա, չէի անի նման բան: Դրա համար էլ ես թքած ունեի կառավարության վրա, ես իմ հանդիսատեսին եմ դիմել»:
Դիտարկմանը` դիմել է կառավարությանը, չեն օգնել, թե պարզապես չի ցանկացել կառավարության օգնությունը, դերասանուհին նկատեց. «Ոչ, չեմ դիմել, չեմ էլ ուզեցել դիմել: Ես իմ հանդիսատեսի վրա վստահ էի, ինչիս էր պետք կառավարությունը: Ես ժողովրդինն եմ, կառավարությանը չեմ, ազիզ ջան: Եթե դիմեի, չեմ կարծում, որ կմերժեին, բայց ինձ պետք չէր իրենց արածը: Ծերից ծեր հուզմունք էր դա, եթե հասկանում ես, որ քո ժողովուրդը քեզ էդ կարգի սիրում է, որ կարող է կես օրում փող հավաքի, ոնց չես հուզվի: Նախկինում էլ ես եմ բարեգործությունների մասնակցել, բայց ոչ հանրահայտ: Ում ուզել, բարեգործություն արել եմ ու չեմ բարձրաձայնել: Բարեգործությունը բարձրաձայնելու համար չէ»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում