Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«Ցանցահարթակակենտրոն պատերազմների (ՑՀԿ) հայեցակարգի մեջ, այն, ինչ ես 2016 թ. անվանել եմ օդային հարթակներ (ՕՀ), անօդաչու թռչող համակարգեր (ԱԹՀ), ԱՄՆ-ում այսօր ստացել է «օդային արձակումների արդյունք» կոնցեպտուալ անունը: Ապագա պատերազմներն այսպես են լինելու, և այդ ապագան հեռու չէ: Պարզ լեզվով ասած՝ մեծ ինքնաթիռից արձակած ԱԹՍ-ն իրենից ԱԹՍ է արձակելու, հրանոթից արձակած արկը, նավից արձակած հրթիռը և բազում այլ հարվածային միջոցներ ցանցով իրար հետ կապի մեջ են լինելու, իսկ հրամանատարը այդ ամենը տեսնելու է օնլայն եռաչափ հարթության մեջ»: