Որբաթ օրը հուլիսի 26-ին պաշտոնանկ արված Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին ձերբակալվել է 15 օրով:
Ինչպես հաղորդում է Комсомольская Правда պարբերականը այսպսի որոշում կայացրել են երկրի նոր իշխանությունները գլխավոր դատախազության կողմից անցկացրած հետաքննության շրջանակներում: Ավելի վաղ Մուհամմեդ Մուրսիին մեղադրել էինք պաղեստինյան Համաս խմբավորման հետ կապեր ունենալու մեջ: Որոշտվյալներով հենց շարժման մասնակիցներն են օգնել նախկին նախագահ փախչել բանտից 2011 թվականի հունվարի վերջին:
Միաժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել բանակային հրամանատարությանը ազատ արձակել Մուհամմեդ Մուրսիին և մահմեդական եղբայրներ շարժման այլ ղեկավար անդամների: Սակայն այդ կոչը մնացել է առանց ուշադրության:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի բանակի կողմից նախագահի պաշտոնանկ անելուց հետո երկրում չեն դադարում իսլամիստների ցույցերը: Այս ընթացքում Մուրսիի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև բախումների ժամանակ զոհվել է շուրջ 100 մարդ