ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրը Սպիտակ Տանը կազմակերպել է մահմեդականների համար սուրբ ամիս Ռամադանի համար հատուկ ճաշ` իֆթիր, որը հաջորդում է օրվա ընթացքում սնունդից հրաժարվելուն:
Ինչպես հաղորդում են Սպիտակ Տան մամլո ծառայությունը տոնական ճաշը կազմակերպվել է ԱՄՆ նախագահի նստավայրի պետական ճաշասրահում: Այնտեղ հրավիրվել են Կոնգրեսի որոշ պատգամավորներ, մահմեդական պետությունների դեսպաններ, ինչպես նաև ճանաչված ամերիկացի-մահմեդականներ: Բարաք Օբաման հյուրերին իր ողջույնի խոսքը հղել է արաբերոնով «Ռամադան քյարիմ»(Մեծ Քյարիմ):
ԱՄՆ նախագահի խոսքերով մահմեդականները իրենց ներդրումն են ունեցել Ամերիկայի կառուցման մեջ: «Մահմեդական էմիգրանտների, ֆերմերների և ֆաբրիկայի աշխատողների ժառանգները օգնել են կառուցել մեր եկրնաքերերից որոշ մասը»,- Ամերիկայի նախագահի խոսքերն է մեջ բերում Риа Новости գործակալությունը: