Ահա թե ինչ է մեզ գիտությունն ասում մարտին ծնված երեխաների մասին։
1. Նրանք կարող են շատ բարձր դիրք զբաղեցնել իրենց աշխատանքային կարիերայի ընթացքում։
Այս ամսին ծնված երեխաները շատ մեծ հավանականությամբ իրենց սեփական աշխատասենյակը կունենան գրասենյակում, երբ մեծանան։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ գլխավոր տնօօրենների գերակշիռ մասը ծնվել է հենց մարտ ամսին:
2. Նրանք ավելի քիչ են հակված կարճատեսության, քան ամռանը ծնված երեխաները։
Մարտյան երեխաներն ավելի մեծ հավանականությամբ, քան իրենց՝ ամռանը ծնված հասակակիցները, տեսողության ստուգման թեստը գերազանց կանցնեն։
Մոտ 300 000 զինծառայողների շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ ամռանը ծնված երեխաների մոտ բարձր են կարճատեսության ցուցանիշները, այն ժամանակ, երբ գարնանը ծնված երեխաների մոտ կարճատեսության հավանականությունն ամենափոքրն է։ Այնուամենայնիվ, ձմռանը ծնված երեխաներն ամենալավ տեսողությունն ունեն։
3. Նրանք իրենց բնույթով լավատես են։
2014թ. անցկացված հետազոտությունը ցույց տվեց, որ մարտ ամսին ծնված երեխաները, և նրանց՝ ապրիլին ու մայիսին ծնված հասակակիցները հիմնականում որպես լավատես մարդիկ են ծնվում։
Մեծերը բարձր վարկանիշ ունեն հիպերթիմիկ սանդղակով, ինչը նշանակում է, որ նրանք կյանքի հանդեպ դրական հայացք ունեն։
4. Նրանք ասթմայով հիվանդանալու քիչ ռիսկեր ունեն։
Թեպետ գարունն ալերգիկների համար այնքան էլ լավ ժամանակահատված չէ, այնուամենայնիվ այդ խնդիրները մարտին ծնված երեխաներին շրջանցում են։
Համաձայն 2015թ. իրականացրած հետազոտության ՝ այդ ամսին ծնված երեխաները հազվադեպ են հիվանդանում ասթմայով, քանի որ սեզոնային ալերգենները մանկության տարիներին ամրապնդում են նրանց իմունիտետը։
5. Նրանք հավանաբար «բուեր» կդառնան։
Քնի հետազոտություններից մեկը ցույց է տալիս, որ գարնանը և ամռանը ծնված երեխաները սովորաբար պառկելու են քնում ավելի ուշ, քան աշնանը և ձմռանը ծնված երեխաները։ Դրա համար էլ մարտին ծնված երեխան, ամենայն հավանականությամբ, քնկոտ չի լինի։