Բելառուսի Ազգային ժողովի պատգամավոր Մարիա Վասիլևիչը այցելել է Շտապօգնության հիվանդանոցում գտնվող բողոքի ակցիաների ժամանակ տուժած անձանց: Նախկին մոդելը և «Միսս Բելառուսը», որին երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սիրելի գեղեցկուհի են անվանում, ներողություն է խնդրել նրանցից՝ իշխանությունների գործողությունների համար:

Ըստ լրատվամիջոցների, Վասիլևիչը ցանկացել է տեղեկանալ, թե ինչ պայմաններում են վնասվածքներ ստացել տուժածները, և ինչպես են նրանց հետ վարվել ուժային կառույցների ներկայացուցիչները: Նա հավելել է, որ Բելառուսն այժմ պետք է «անի հնարավորը, որպեսզի այլևս նման բան տեղի չունենա»:

«Որպես իշխանության ներկայացուցիչ, չնայած ես գուցե այդպիսի իրավասություն չունեմ, ես ներողություն եմ խնդրել տուժածներից»,- խոստովանել է նա՝ նշելով, որ «շատ, շատ ցավում է տեղի ունեցածի համար»:


Նախկինում Վասիլևիչը հանրության մեջ բազմիցս հայտնվել է Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղեկցությամբ: