Հանրապետության տարածքում օգոստոսի 21-ի երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով։


«Հայպետհիդրոմետ»-ից  տեղեկացնում են, որ Երևանում օգոստոսի 21-ի ցերեկը, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը +10+15, ցերեկը՝ +15+19,

Կոտայքի լեռներում՝ գիշերը +10+15, ցերեկը՝ +15+19,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը +14+17, ցերեկը՝ +20+22,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը +10+15, ցերեկը՝ +15+19,

Լոռիում՝ գիշերը +12+16, ցերեկը՝ +17+21,

Տավուշում՝ գիշերը +15+20, ցերեկը՝ +20+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը +10+15, ցերեկը՝ +15+19,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը +17+20, ցերեկը՝ +20+23,

Արարատում՝ գիշերը +18+21, ցերեկը՝ +23+26,

Արմավիրում՝ գիշերը +18+21, ցերեկը՝ +23+26,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը +10+15, ցերեկը՝ +15+19,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը +18+21, ցերեկը՝ +23+26,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը +19+22, ցերեկը՝ +26+30,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը +12+15, ցերեկը՝ +19+23,

Արցախում՝ գիշերը +19+22, ցերեկը՝ +26+30 (հովիտներում՝ գիշերը +12+15, ցերեկը՝ +19+23):