Ռիո դե Ժանեյրոի եկեղեցիներից մեկում հինգհազար հանդիսատեսների դեմ ելույթ ունենալով` Հռոմի Պապ Ֆրանցիսկոս կոչ է արել հավաքվածներին ցույցերի: Այս մասին տեղեկացնու է El Pais-ը: Պոնտիֆիկոսի խոսքերով եկեղեցին այլևս չի կարող գտնվել չորս պատի մեջ:

Ռիո դե Ժանեյրոյի գլխավոր եկեղոցում հավաքվել են 5.000 երիտասարդ արգենտինացի: Նրանցից շատերը ժամանել են հատուկ, որպեսզի հանդիպեն Կաթոլիկ եկեղեցու ղեկավարին: Սովորության համաձայն Հռոմի Պապից սպասում էին աղոթքը չդադարեցնելու համեստ կոչերի: Սակայն Ֆրանցիսկոսը դավաճանել է բոլորի սպասումներին:«Ես ցանկանում եմ, որ մենք դադարենք լինենք փակված ինքներս մեր մեջ»,- հավաքներին դիմել է Հռոմի Պապը: Դրանից հետո նա բազմանշանակ շուռ է եկել  իր գործընկերների կողմը և ասել .«Թող ներողամիտ լինեն իմ նկատմամբ եպիսկոպոսները և հոգևորականները, եթե երիտասարդությունը սրանից հետո ցույցեր կազմակերպի, սակայն այդպիսին է իմ խորհուրդը»:

Ֆրանցիսկոսը ելույթ է ունեցել առանց հուշագրի: Նա կոչ է արել երիտասարդությանը գնահատել իրենց, սակայն միևնույն ժամանակ հարգել նաև տարեցներին:«Դուք, խնդրում եմ, դադարեք Ձեր կարծիքը տարեցներին, լսեք նրանց: Իսկ մեծ սերունդը պետք է դադարի մի կողմում մնալուց: Բացեք ձեր բերանները: Առանց երկմտանքի դարձեք մեր ազգի պահապանը, փոխանցեք արդարությունը, պատմությունը, արժեքները և հիշողությունը: Կա էֆտանազիայի հատուկ տեսակ, տարեցների մշակույթային էֆտանազիան, նրանց թույլ չեն տալիս ոչ խոսել, ոչ գործել»,- նշել է պոնտիֆիկոսը:

Անվտանգության տեսանկյունից դուրս գալով Ֆրնացիկսոսը առանձնացել էր հավաքվածներից հատուկ ցանկապատով և այդ առոջմով նա իր անհանգստությունն է արտահայտել:«Ես շնորհակալ եմ ձեզ այսպիսի մտերմության համար: Ես շատ եմ ցավում, որ դուք ասես վանդակում լինեք: Ես նույնպես երբեմն ինձ այդպես եմ զգում : Աղոթեք ինձ համար, դա ինձ շատ է պետք»,- իր քոսքը եզրափակել է Հռոմի Պապը: