Մոտ 1.25 մլն բնակչությամբ, որը կազմում է Հայաստանի բնակչության մեկ երրորդը, մայրաքաղաք Երևանը աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է, որը կառուցվել է Ք.Ա 8-րդ դարում: Քաղաքի գլխավոր օդանավակայանը Զվարթնոցն է, որը 2012 թվականին ծառայել է 1.7 մլն ճանապարհորդների համար` արձանագրելով մոտ 6% աճ:
Օդանավակայանի անժխտելի զարգացման աճը ակնհայտ է, քանի որ վերջին տասնամյակում կրկնապատկել է իր երթևեկությունը: Այս զարգացումը ակնհայտ է անգամ Արմավիայի հետ կապված դեպքերը հաշվի առնելով: Զարգացման աճ ակնհայտ է նաև այն հանգամանքով, որ ուղևորներին տեղափոխումը նվազել է միայն 3%-ով 2013 թվականի առաջին վեց ամսվա ընթացքում:
Հաշվի առնելով 2012 թվականին Երևանին ամսական ուղևորների քանակը anna.aero-ն Զվարթնոցի օդնավակայանը լավ վիճակի է համարել և գնահատել է 6.25: Իսկ Հայաստանի մյուս օդանավակայանը Շիրակում գնահատվել է 3.72, չնայած որ վիճակը կրկին լավ է գնահատվել: Կազմակերպությունը գնահատել է 50 օդանավակայանի վիճակը և Հայաստանը այդ օդանավակայանների թվում գրավում է 38-րդ տեղը Բարսելոնայի(5.4) և Բիրմինգեմի(7.33) միջև: