Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գրոդնոյում իշխանամետ հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալուց հետո ժպտալով մոտեցել է RT-ի լրագրողներին և կարճ հարցազրույց է տվել՝ գրում է mk.ru-ն:
Ռուս թղթակիցը Բելառուսի առաջնորդին հարցրել է, թե ինչու նա այդքան երկար ժամանակ դուրս չէր գալիս և ելույթ չէր ունենում:
Լուկաշենկոն նշել է, որ ինքը գիտեր, որ իրեն աջակցելու համար մարդաշատ ցույցեր կլինեին, բայց այդ սուր ժամանակահատվածում նա վախենում էր ընդդիմության ցույցերի մասնակիցների հետ բախումներից:
«Նրանք պատրաստվում էին դրան, եթե լուկաշենկոյականները դուրս գան, մենք նրանց դաս կտանք: Ես վախենում էի, որ այդ մարդիկ կտուժեն», – ասել է Լուկաշենկան:
Նա հավելել է, որ երախտապարտ է իր ընկերոջը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որը նույնպես իրեն նախատել է. «Լսի՛ր, ինչո՞ւ ես լռում»:
«Ես ասում եմ. «Շուտով կլսես»: Դե, ահա, լսեցիք»,- ասել է Լուկաշենկոն: