Բեռլինի «Charite» համալսարանական կլինիկայի մասնագետները սկսել են հետազոտել ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնուն։ Հայտնում է «Deutsche Welle»-ն՝ հղում անելով կլինիկայի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ցինգլին, որն էլ ղեկավարում է Նավալնու համակողմանի ախտորոշումը։
«Հետազոտության ավարտից և ընտանիքի համաձայնությունը ստանալուց հետո՝ նրա բուժող բժիշկները հայտարարություն կանեն հիվանդության և բուժման մեթոդների մասին»,- հավելել է Ցինգլը։ Հիշեցնենք, որ առավոտյան կոմայի մեջ գտնվող Ալեքսեյ Նավալնուն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք էր կատարել Բեռլինի Տեգել օդանավակայանում։
Նավալնու մամուլի խոսնակ Կիրա Յարմիշի խոսքով՝ օգոստոսի 20-ին Նավալնին՝ Տոմսկից Մոսկվա վերադառնալիս օդանավում վատացել էր, որից հետո օդանավը վայրէջք է կատարել Օմսկում։ Նավալնին հոսպիտացվել է անգիտակից վիճակում և միացվել թոքերի արհեստական շնչառության ապարատին։
Յարմիշը ենթադրում է, որ Նավալնուն հնարավոր է փորձել են թունավորել թեյի միջոցով։ «Դա միակ բան է, որը նա խմել է առավոտյան։ Բժիշկներն ասում են, որ թույնը արագ ներծծվել է տաք հեղուկի մեջ»։ Ավելի վաղ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիան պատրաստ է անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրել Ալեքսեյ Նավալնուն, ներառյալ բուժումը գերմանական հիվանդանոցներում։
Ի սկբանե Նավալնին հոսպիտալացվել էր Օմսկի հիվանդանոցում, որտեղի գլխավոր բժիշկը հայտարարել էր, որ գերմանացի բժիշկների հետ որոշել են՝ մինչև Նավալնին գիակցության չգա, չուղարկեն Բեռլին։
Գերմանական «Cinema for Peace» հիմնադրամը բժիշկներով օդանավ էր ուղարկել ռուս ընդդիմադիր քաղաքական գործչի հետևից, ապա հայտարարել էր, որ հնարավոր է կազմակերպել Նավալնու տեղափոխումը։