Ուկրաինացի երգչուհի Թինա Կարոլը, որը այժմ գտնվում է Ռիգայում և մասնակցում «Նոր Ալիքի» երգի մրցույթին, սկանդալի պատճառով հինգ աստղանի հյուրանոցից տեղափոխվել է առանաձնատուն:

Բանը նրանումն է, որ Կարոլը իր հետ Լատվիա է բերել իր որդուն` Վենիամինին և չի ցանկանում, որ ինչ-որ մեկը նրանց լուսանկարի: Այդ պատճառով իմանալով, որ մրցույթի կազմակերխիչները իրեն հյուրանոցում են տեղավորել, որտեղ ապրում են բոլոր օտարերկրացի լրագրողները, Թինան անմիջապես պահանջել է, որ իրեն տրամադրեն համար մեկ այլ հյուրանոցում:

Հիշեցնենք, որ մրցույթի երկրորդ օրը Նոր ալիքի մասնակիցները ելույթ ունեցան զույգերով իրենց ազգի երգիչների հետ միասին: Այսպես Հայաստանի ներկայացուցիչ Մերի Մնջոյանը ելույթ ունեցավ Էրիկի հետ: Մրցույթային երկրորդ օրվա ավարտից հետո իր դիրքերը ամրապնդեց Կուբայի ներկայացուցիչ Ռոբերտո Կել Տորեսը 120 բալլով: