ՌԴ դատական կարգադրիչները բռնագանձել են 300 մլն ռուբլու չափի գումարին համապատասխան Ռուսաստանի տարածքում գտնվող Բորիս Բերեզովսկու սեփականությունը:
«Վարույթի մեջ շարունակում է մնալ հինգ կատարողական ակտ ութից, ընդհանուր առմամբ Բերեզովսկու պարտքը կազմում է 3.2 մլրդ ռուբլի»,- այս մասին նշում է Итар Тасс գործակալությունը` հղում կատարելով Դատական կարգադրիչների դաշնային ծառայության ղեկավար Արտուչ Պարֆենչիկովին: Նա ավելացրել է, որ Բորիս Բերեզովսկու մահվան մասին պաշտոնական արձանագրությունը նրանք դեռևս չեն ստացել:
Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ ձեռնամուխ է լինելու Բորիս Բերեզովսկու պարտքերի ամբողջական վերադարձին: Խոսքը գնում է Բերեզովսկու հաշիվների և սեփականության ճակատագրի մասին ընդհանուր 320 միլիոն դոլար և 40 միլիոն եվրո գումարի հասնող, որոնք գանձվել են արտերկրում ուժի մեջ մտած դատական վճիռների պատճառով:
Հիշեցնենք որ դեռևս 2007 թվականին Մոսկվայի Սավելովյան դատարանը Բերեզովսկուն մեղավոր էր ճանաչել «Աերոֆլոտից» 214 միլիոն ռուբլի առևանգման համար և հեռակա կերպով դատապարտվել էր նրան վեց տարի ազատազրկման: Դատարանը նաև հաստատել էր «Աէրոֆլոտի» հայցը Բերեզովսկու կողմից կազմակերպությունից առևանգված գումարների վերադարձնելու հայցը: Հետագայում դատական հայցերը համապատասխանեցվել էր հասցված տույժի իրական չափսերին, որը կազմել է ավելի քան երկու մլրդ ռուբլի:
Բացի դա մոտ մեկ միլիարդ ռուբլի Բորիս Բերեզովսկին պարտք էր մնացել Սամարայի շրջանի կառավարության հայցերով «ԼոգոՎազի» գործով: