«Նոր ալիք 2013» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչն է «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող Մերի Մնջոյանը:

Երեկ մրցութային երկրորդ օրն էր, որի ընթացքում զուգերգ կատարելով Էրիկի հետ, ստացան շատ բարձր գնահատականներ: 

Այս պահին Մերին գտնվում է երրորդ հորիզոնականում` կիսելով այն Վիետնամի ներկայացուցչի հետ: 

Այսօր մրցույթի մասնակիցների հանգստի օրն է, իսկ վաղը վերջին մրցութային օրը, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչը հանդես կգա պրեմիերայով: 

Այժմ ներկայացնում ենք «Նոր ալիք 2013» երիիտասարդ կատարողների մրցույթի պաշտոնական կայքից մեր մասնակցի լուսանկարները և առաջարկում մեկ անգամ ևս վայելել Էրիկի հետ նրա գեղեցիկ զուգերգը: