Ի՞նչ ազդեցություն կունենա Մխիթարյանի բացակայությունը Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան խաղում։ Այս հարցը ՀՀ հավաքականի մարզչին ուղղել են հյուսիսմակեդոնացի լրագրողները՝ այսօր կայացած նախախաղային ասուլիսի ժամանակ։


«Բնականաբար, երբ ուժեղ ֆուտբոլիստը թիմում չէ՝ ազդում է խաղի վրա, հատկապես, երբ խոսքը Մխիթարյանի նման բարձրակարգ ֆուտբոլիստի մասին է։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Տղաները պետք է կարողանան կենտրոնանալ և շատ ուժեղ թիմային խաղ ցուցադրել, կենտրոնանալ իրենց որակների վրա»,- ասել է Կապարոսը։