Apa ադրբեջանական կայքի փոխանցմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաջորդ այցը տարածաշրջան տեղի կունենա Հայաստանում նախագահական ընտրություններից հետո: Հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:
Նրա խոսքերով` անցած ամիս Փարիզում անցկացված հանդիպման ժամանակ համանախագահները հայտնել են իրենց առաջարկությունները և կարծիքները` կապված Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանը:
«Այս տարի և՛ Հայաստանում և՛ Ադրբեջանում նախագահկան ընտրություններ են անցկացվելու: Մեր գլխավոր նպատակն է շարունակել բանակցությունները և արդյունքի հասնել»,- ասել է Մամեդյարովը: