ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը հարցազրույց է տվել Sport24-ին՝ անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականից ստացած հրավերին:
«Հայաստանից ստացված առաջարկը մեկուկես տարի առաջ էր, և ևս մեկը՝ մեկ տարի առաջ: Նախ, երիտասարդական հավաքականում հանդես գալու հրավեր էր, իսկ հետո ֆեդերացիայից մարդիկ կապվեցին և խոսեցին հիմնական հավաքականի մասին»,- ասել է Տիկնիզյանը։
Հարցին՝ ինչո՞ւ է հրաժարվել հրավերից, 21-ամյա ֆուտբոլիստը պատասխանել է․
«Նախ, միայն այս մրցաշրջանից հայ ֆուտբոլիստները դադարեցին լինել լեգիոներ ՌՊԼ-ում: Երկրորդ, ես հետևում եմ Ռուսաստանի ազգային հավաքականների համակարգին. ինձ կանչեցին պատանեկան հավաքական, այնուհետև հանդես եկա Մ20 հավաքականում, հուսով եմ՝ զանգ կստանամ երիտասարդական հավաքականից»: «Ես ուրախ եմ, որ Հայաստանի ազգային հավաքականը հետաքրքրված է ինձնով, ես հարգում եմ նրանց առաջարկը: Բայց ֆուտբոլային քաղաքացիության փոփոխությունը լուրջ քայլ է, ամեն ինչ պետք է կշռել»,- ասել է ֆուտբոլիստը՝ ավելացնելով, որ գլխավորն այն է, որ նա ֆուտբոլ խաղալու ցանկություն ունի, իսկ մնացածն այդքան էլ կարևոր չէ:
Տիկնիզյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է։ Նոր՝ 2020/21 մրցաշրջանում նա մասնակցել է 6 հանդիպման։