«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 10-ին Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունենալու հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրություն: Բանն այն է, որ այդ հանձնաժողովի նախագահի տեղակալը մինչ այս ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էր, եւ նախագահի տեղակալի նոր ընտրություն կատարելը կապված է հենց այն հանգամանքի հետ, որ վերջինս դուրս է եկել խմբակցությունից: Բանն այն է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ եթե պատգամավորը դուրս է գալիս խմբակցությունից, նա իրավունք չունի լինել հանձնաժողովների, ինչպես նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովների եւ խորհրդարանական կազմակերպությունների կազմերում:
Եվ, ահա, ելնելով այդ հանգամանքից՝ այժմ Սերգեյ Բագրատյանի փոխարեն պետք է նոր թեկնածու առաջադրվի այդ պաշտոնի համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան այդ պաշտոնում կփոխարինի Վարդեւան Գրիգորյանը: Հավելենք, որ որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Սերգեյ Բագրատյանի անունը հանված է նաեւ ԱԺ պաշտոնական կայքից, եւ առաջիկայում փոփոխություններ կլինեն նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովներում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					