Հայաստանի ազգային հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել: Ծնվել է 28-ամյա ֆուտբոլիստի երկրորդ դուստրը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հարոյանին և իր կնոջը շնորհավորել են երկրորդ դստեր լույս աշխարհ գալու կապակցությամբ:


Հիշեցնենք, որ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի դեմ Ազգերի լիգայի մեկնարկային 2 տուրերի խաղերում Վարազդատ Հարոյանը կատարում էր Հայաստանի հավաքականի ավագի պարտականությունները: