Խորխե Քրուզը հորինել է իր եռաժամ սննդակարգը 2000-ականների կեսերին։ Երիտասարդ տարիներին նա գեր էր և ցանկանում էր ազատվել ավելորդ քաշից։
Այսպես նա մշակեց իր սննդակարգը, որի փիլիսոփայությունն այն է, որ ուտելու ժամն ավելի կարևոր է, քան կալորիաների քանակությունը։
Այսօր Քրուզը ֆիթնեսի համաշխարհային համբավ վայելող մարզիչ է, իսկ նրա գրքերը «New York Times»-ի բեսթսելերների ցանկում են։
«3 ժամ» դիետան արդեն օգնել է միլիոնավոր մարդկանց։
Ժամային սննդակարգ
Խորխե Քրուզի սննդակարգը երեք կարևոր օրենքներ է պարունակում։
Ուտել ավելի շուտ, քան արթնանալուց մեկ ժամ հետո։
Օրվա ընթացքում ուտել երեք ժամ ընդմիջումներով։
Չուտել քնելուց երեք ժամ առաջ։
Եռաժամ սննդակարգը նախատեսում է նախաճաշ, լանչ, ճաշ, կեսօրի սնունդ և ընթրիք։ Լավ էֆեկտի հասնելու համար պետք է օրվա ընթացքում առնվազն ութ բաժակ ջուր խմել։
Սուրճ կարելի է խմել, բայց ամեն բաժակ սուրճի հետ պետք է երկու բաժակ ջուր խմել՝ ջրազրկումից խուսափելու համար։ Թույլատրվում է նույնիսկ ֆաստֆուդի և քաղցր բատոնների կամ թխվածքաբլիթների օգտագործումը։
Այս սննդակարգում սպիտակուցները պետք է ստանալ ճարպերի և ածխաջրերիհետ միասին, կարելի է համադրել միրգն ու բանջարեղենը։
Ճաշացանկի օրինակ
Նախաճաշ
Canton Cuisine
Պանրով և ապուխտով ձվածեղ, մի կտոր հաց, թարմ մրգեր։
Լանչ
Բատոն։
Ճաշ
Is it possible to eat crackers for weight loss - the benefits of white and rye bread, diet and calories. Rusks for weight loss. When the drying results appear
Միս և բրինձ, թարմ բանջարեղենով աղցան։
Ընթրիք
Սաղմոն և բրինձ, թարմ բանջարեղեն։
Օրական սննդի չափաբաժինը չպետք է գերազանցի 1500 կալորիան։
Հեղինակի խոսքերով՝ այս դիետան պահպանելու դեպքում մարդիկ շաբաթական մեկ կիլոգրամ են կորցնում։ Սննդակարգը տևում է 28 օր, բայց այն կարելի է կրկնել։
Այս սննդակարգը ակնթարթային արդյունք չի տալիս և նախատեսված է այն մարդկանց համար, որոնք որոշել են նիհարել և առողջ լինել դանդաղ, բայց հաստատուն քայլերով։