Հին Չինաստանում կնոջ կողմից կուսության պահպանումը պարտադիր պայման էր, և այն մանրակրկիտ ստուգվում էր: Ահա թե ինչ է այդ մասին գրել իտալացի հայտնի ճանապարհորդ և գրող Մարկո Պոլոն: «Ամուսնությանը սովորաբար նախորդում էր հարսանցուի և փեսացուի ծնողների կողմից ամուսնական պայմանագրի կնքումը: Երբ կողմերը բոլոր կետերի շուրջ համաձայնության են գալիս, հարսնացուն պետք է ներկայացներ իր կուսության վերաբերյալ ապացույցներ:
Այդ նպատակով նրան բաղնիք էին տանում, որտեղ փորձառու կանայք փորձում էին նրա հեշտոցի մեջ մտցնել աղավնու ձու: Եթե այդ փորձը չէր հաջողվում, ապա դա վկայում էր ապագա հարսնացուի անարատության մասին: Փոքրագույն կասկածի դեպքում կանանցից մեկը մատին սպիտակ, փափուկ կտոր էր փաթաթում և թեթևակի վնասում կուսաթաղանթը: Եթե ապացուցվում էր, որ աղջիկը կույս չէ, ապա նրա հայրը պարտավոր էր վճարել պայմանավորված փոխհատուցումը»