Քիչ առաջ Նոր ալիք մրցույթի վերջին փուլում ելույթ ունեցավ մեր մասնակիցը` Մերի Մնջոյանը, ով կատարեց մրցութային վերջին կատարումը:

Պետք է նկատենք, որ մասնակիցը շատ լավ ելույթ ունեցավ,բայց կարծես ժյուրրիի անդամներն այնքան էլ չհավանեցին մեր երգչուհու կատարումը և Մաշան վաստակեց բավականին ցածր գնահատականներ:

Մերի Մնջոյանն այս պահին իր հավաքած միավորներով զբաղեցնում է 7-րդ տեղը: Առաջին տեղում Կուբայի ներկայացուցիչն է:

Նշենք, որ երգչուհին ելույթ ունեցավ իր 20 000 եվրո արժողությամբ թանկարժեք զգեստով, որի մասին օրեր շարունակ գրում էր մամուլը: