Մենք անպայման կքննարկենք դա; Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, որ ուսանողները նախօրեին երթ են կազմակերպել եւ խնդրանք-պահանջով դիմել են կառավարությանը, որպեսզի ուսման վարձը փոխհատուցվի մասնակի:
«Ուսանողների դիմումը հանձնվել է աշխատակազմ: Ես երեկ աշխատակազմի հետ խոսակցություն ունեցել եմ եւ խնդրել եմ, որ դիմումը փոխանցվի եւ մենք տեսնենք, թե այնտեղ ինչ նորություններ, ինչ առաջարկներ կան: Մենք անպայման կքննարկենք դա, ինչու չէ, ուսանողների հետ առանձին քննարկում կունենանք, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,-ասաց նա: