«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախագահական ընտրությունների քարոզարշավին աղմուկ հանած իրադարձություններին:

Ստյոպա Սաֆարյանը մասնավորապես գրել է.

« Արդեն իսկ ուրվագծվում է ինֆորմացիոն այն օպերացիան, որ իրականացվում էր Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ: 

1. Հունվարի 31: Մահափորձ Հայրիկյանի դեմ
2. Փետրվարի 1: Հայտարարություն, որ դրա թիկունքում կանգնած են ներքին քաղաքական ուժեր:
3. Փետրվարի 2: Հայտարարություն, որ մահափորձը կատարվել է դրսի ուժերի կողմից, Հայրիկյանը սլաքն ուղղում է դեպի ռուսական KGB, իշխանությունները ակնարկներով կոչ են անում «արտաքին վտանգի» պայմանններում կոնսոլիդանալ..., բնականաբար, գլխավոր հրամանատարի շուրջ
4. Ձերբակալվում են 2 թմրամոլներ եւ նրանք հնարամտորեն «կապվում» են ռուսական հետախուզությունների հետ «կապվող» մեկ այլ թեկնածուի` էպոսագետի հետ,
5. Հանրապետությունով մեկ զուգահեռաբար տարածվում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը «հակառուս» է, եթե գա իշխանության, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վատանալու են...
6. Փետրվարի 14-ին էպոսագետը հայտարարում է, թե մահափորձը կազմակերպել են մասոնները/Արեւմուտքը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Արձանագրել է պետք, որ օպերացիայի բոլոր օղակները այս ընթացքում գործել են սինխրոն, իսկ վերջին օղակը Վարդան Սեդրակյանն էր»: