Անցած մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով հիվանդացածների ռեկորդային թիվ է արձանագրվել: Worldometers կայքի տվյալների համաձայն ՝ սեպտեմբերի 18-ին COVID-19 են հայտնաբերել 314 097 մարդու մոտ:
Ընդ որում՝ հիվանդացության 51 000 դեպք գրանցվել է Եվրոպայի երկրներում։ Առաջատարներն են Ֆրանսիան, Ռուսաստանը, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան։ Համաշխարհային հակառեյտինգում Ուկրաինան 15-րդ տեղում է ։
Համաճարակի սկզբից աշխարհում գրանցվել է COVID-19 վարակի 30 701 535 դեպք, 22 341 578 մարդ ապաքինվել է, 956 500 հիվանդ մահացել է ։