Երևանի «Արարատի»՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում գտնվող մարզաբազայում սկսվել են շինարարական աշխատանքներ, որոնց արդյունքում ակումբը կունենա բնական խոտածածկով երկու բարձրակարգ խաղադաշտ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Առաջին փուլում հեռացվում է երկար տարիներ «Արարատին» ծառայած խոտածածկը, որը որպես կանչապատման հումք ակումբն անհատույց տրամադրելու է Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքի բարեկարգման համար:


Աշխատանքների հաջորդ փուլում խաղադաշտերում կտեղադրվի ժամանակակից ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգեր և արդեն հաջորդ տարվանից «Արարատը» ստիպված չի լինի վարձակել այլ խաղադաշտեր: Ակումբը կկարողանա լիարժեք մարզումային գործընթացը կազմակերպել սեփական մարզաբազայում: