Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ն առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավարևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 22-ի և 26-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Սեպտեմբերի 23-25-ը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: