ԱՄՆ-ն պաշտոնապես Լուկաշենկոյին օրինական նախագահ չի ճանաչում, հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի- ն։
«Օգոստոսի 9-ի ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ ազնիվ։ Հայտարարված արդյունքները շինծու էին և լեգիտիմությունը չէին արտացոլում։ Միացյալ Նահանգները չի կարող Ալեքսանդր Լուկաշենկոյին համարել երկրի օրինական ընտրված առաջնորդ», – ասել է նա ՝ մեկնաբանելով Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը։
Սեպտեմբերի 23-ին Լուկաշենկոն գաղտնի ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը։ Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մինսկի Անկախության պալատում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Ընտրատեղամասերի փակումից հետո հանրապետությունում սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ ՝ ընդդեմ ընտրակեղծիքների։ Ընդդիմադիր թեկնածուների բոլոր շտաբները հայտարարել են քվեարկության պաշտոնական արդյունքները չճանաչելու մասին։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					