Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նորքի ինֆեկցիոնին մոռացության մատնելու համար նախագահականից շտապեցին արդարանալ, որ մեղք չունեն, վարչապետենք ինչ թուղթ տվել են, ում անունը տվել են, դա էլ ստորագրել են, իսկ վարչապետենք 24 ժամում ակնթարթորեն արագ կողմնորոշվեցին ու պարգևատրումների ցուցակ հրապարակեցին, որում կային նաև Նորքի բժիշկները, բայց ո՛չ տնօրենը։
Արձանագրեք։
Սա կարող է երկու բան նշանակել։ Կա՛մ Մհերի հետ անձնական հաշիվներ են մաքրում, ինչը նշանակում է վարչապետի կողմից պաշտոնական դիրքի չարաշահում, կա՛մ ցույց են տալիս որ Նորքի տնօրենը վատ է աշխատել, ինչն առաջին դեպքն է, երբ կառավարությունը պաշտոնապես ճանաչում է քովիդ պայքարում ձախողված կառավարման փաստը։
Թարմացված։
Սեպտեմբերի 24-ին` այսինքն` այսօր, պարզվում է որ սեպտեմբերի դեռևս 18-ից մարզային բուժկենտրոնների տնօրենների հետ հուշամեդալ է տրվել նաև Նորքի տնօրենին, բայց էնպես, որ մարդ չիմանա։ Բժիշկներին պարգևատրվելը փաստորեն նույնպես եղել է ամսի 18-ին, պարզապես էլի «հույժ գաղտնի» այնպես, որ պարգևատրվողներն էլ չեն իմացել։
Վերը նշված երկու մեղադրական կասկածներին ավելացնեմ ևս մեկը՝ խայտարակ քայլերն արդարացնելուն ուղղված փաստաթղթային մախինացիաներ»։