Հարավաֆրիկյան հանրապետությունում ձերբակալել են վազորդ Օսկար Պիստորիուսին: Նրան մեղադրում են սպանության մեջ: Գրում է Sky News-ը:

26-ամյա Պիստորիուսը սպանել է իր ընկերուհուն` ֆոտոմոդել Ռևա Ստենկամպին: Նրա մարմինը գտել են Պիստորիուսի տանը: Մոդելը երկու հրազենային հարվածներ է ստացել` ձեռքին և գլխին:

Պիստորիուսը իր ընկերուհուն շփոթել է գողերի հետ և կրակել է: Ընկերուհին ցանկանում էր շնորհավորել վազորդի Վալենտինը, սակայն անակնկալը ողբերգությամբ է ավարտվել: