Սեպտեմբերի 27-ին զոհված 20-ամյա Կարեն Մարգարյանը Տավուշի մարզի սահմանապահ Պառավաքարից էր։
YN.am—ի/Երևան Նյուզ/ հետ զրույցում համայնքի բնակիչները ցնցված էին լուրից։ Կարենին նկարագրելիս բոլորն ընդգծում էին համեստությունն ու սրտացավությունը դիմացինի հանդեպ։
Բնակիչներից մեկն էլ նշեց, որ Կարենը տան փոքրն էր․ աշխատող, համեստ, ընտիր ծնողների ընտիր երեխա։
YerevanNews.am-ի խմբագրակազմը ցավակցում է մարտում ընկած բոլոր զինվորների հարազատներին, ընկերներին, ընտանիքի անդամներին։