Թուրքական լրատվամիջոցներում քննարկվում է Twitter-ում տարածված լուսանկարը, որում պատկերված է հայ հոգևորականներից մեկը՝ մի ձեռքում խաչ, մյուսում՝ ինքնաձիգ:
Թուրքական առաջատար «Sabah» (իշխանամերձ) և «Milliyet» (ազգայնական, մերձիշխանական) թերթերի կայքերի հրապարակումներում այդ լուսանկարը բնորոշվել է «սկանդալային» և «սադրիչ» բառերով: Զինված քահանայի լուսանկարը թուրքական ԶԼՄ-ներում դժգոհության և բարկության տեղիք է տվել, գրում է Ermenihaber-ը։