Հադրութում հակառակորդի ԱԹՍ-ից իր տան բակում տարեց կին է զոհվել. կա 3 վիրավոր։ Այս մասին ArtsakhTV-ի հետ զրույցում հայտնել է շուրջկենտրոնի ղեկավարը։
«Բնակչության մեջ խուճապ չկա, առաջնագծի հետ կապը պահվում է։ Անհրաժեշտության դեպքում իրականացվում է որոշակի օգնություն։ Միաժամանակ վերահսկվում է ամբողջ շրջանը, համայնքները, որպեսզի վիրավորների, զոհերի վերաբերյալ արագ արձագանք լինի։ Հակառակորդի ԱԹՍ-ից տարեց կին է զոհվել։ Մահաբեր թռչող սարքը պայթել է տան բակում։ Խաղաղ բնակիչներից ունենք 3 վիրավոր»,- ասել է ղեկավարը։
Նա նշել է, որ գրեթե բոլոր համայնքների ուղղությամբ հակառակորդը ռմբակոծել է։
Երեկ Հադրութում լարված է եղել. շուրջ 50 արկ է ընկել շուրջկենտրոնի վրա. «Շուրջկենտրոնում տուժել են ենթակառուցվածքներ, ռմբակոծությունից էլեկտրագծեր են վնասվել։ Կարճ ժամանակում կարողացել են վերականգնել հոսանքի մատակարարումը։ Բնական գազի հոսքն ընդհատված է, ջրամատակարարման հետ կապված խնդիրներ չկան»։