«Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների գործը Վերաքննիչ դատարա­նը կլսի օգոստոսի 5-ին: Այս գործով անհիմն մե­ղադրանքով՝ 2011 թվակա­նի օգոստոսի 9-ից անա­զատության մեջ է գտնվում երիտասարդ ակտիվիստ Տիգրան Աոաքելյանը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում. «Երեք ամիս առաջ ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել էր Վերաքննիչ դատարանի վճիռը և այն կրկին ուղարկել լրացուցիչ քննության: Երիտասարդները, ըստ այդ վճռի, դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկման»: Ամբողջական հոդվածը՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում: