18 տարեկան Մերձմոսկովյան բնակչուհին, փրկելով երկաթգծի վրա գտնվող շանը, ինքն է ընկել գնացքի անիվների տակ:
Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի շրջանում Սերգիև Պասադ քաղաքի երկաթգծի կայարանում: 18 ամյա Եկատերինա Մորոզովան, տեսնելով ռելսերի վրայով վազող շանը և նրա վրա հասնող գնացքը, վազել է երկաթգծերի վրա, որպեսզի օգնի կենդանուն:
Աղջկան հաջողվել է մի կողմ նետել շանը և այդպիսով փրկել նրա կյանքը: Անձամբ ուսանողուհու բախտը ավելի քիչ է բերել: Արդյունքում կոտրվել է միայն շան թաթը, իսկ Եկատերինան գտնվում է ծայրահեղ վիճակում տեղափոխել են Սերգիև Պասադի կենտրոնական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Ինչպես հայտնել են Lifenews գործակալությանը իրավապահ մարմինների մոտ կանգնած աղբյուրը բժիշկները աղջկա մոտ ախտորոշել են փակ գլխուղեղային վնասվածք, բազմաթիվ կոտրվածքներ և վնասվածքներ:
Դեպքից մի քանի ժամ հետո իրավապահ մարմինները համոզված են եղել, որ շունը պատկանում է աղջկա ընտանիքին, սակայն հետագայում պարզվել է, որ վերջինս թափառաշրջիկ շուն է:
Չնայած այսպիսի զոհաբերությանը պարզվել է, որ ոչ մեկ չի ցանկանում բուժել վնասվածք ստացած շանը: Բժիշկները նրան հանձնել են երկաթգծի կայարանի աշխատակիցներին, որպեսզի վերջիններս տեղափոխեն անասնաբուժական կլինիկա: Սակայն անասնաբույժները հրաժարվել են ընդունել թափառաշրջիկ շանը` պատճառաբանելով, որ չեն կարող հետ կպցնել կոտրված թաթը:
Շանը առաջին օգնություն ցույց են տվել երկաթգծի կայարանի հավաքարարները, որոնք վիրակապել են թափառաշրջիկ շան վերքերը:
Այժմ աղջկա վիճակը գնահատավում է ծայրահեղ ծանր: