Բացահայտվել է Թուրքիայի աջակցությամբ դեպի Լեռնային Ղարաբաղ վարձկաններ ուղարկելու մեխանիզմը: Այդ մասին «Նովայա Գազետա» -ին հայտնել է Թուրքիային սահմանակից սիրիական Իդլիբում գտնվող աղբյուրը:
Ըստ այդմ, մարտիկների գրանցմամբ զբաղվում է թուրքմենական ծագմամբ սիրիացի Սեյֆ Աբու Բաքր անունով անձը, ով, իբր, զբաղվում է Սիրիայի ազատ բանակի (ССА) կազմում կռվող «Խամզատ» բրիգադի համար մարտիկներ հավաքագրելով: Կամավորները գրանցվում են Իդլիբի Աֆրին բնակավայրում։ 300-ական գրոհայիններով խմբերն ուղարկվում են Թուրքիայի սահմանամերձ Քիլիս քաղաք, Գազիանթեփի օդանավակայանից`Ստամբուլ, ապա՝ Բաքու: Նշվում է, որ թռիչքներն իրականացվում են Վրաստանի օդային տարածքով:
Աղբյուրը հավելել է նաև, որ 700-1000 զինյալ է ուղարկվել Ադրբեջան՝ «գազամուղներն ու նավթամուղերը պաշտպանելու համար»: