«Իարվունք» թերթը փորձել է Հակոբ Հակոբյանի եղբորից (Լեդի Հակոբ)՝ Սիմոն Հակոբյանից պարզաբանումներ ստանալ մի քանի օր առաջ իր որդու՝ Վարդան Հակոբյանի տանից հայտնաբերված միլիոնների ու զենքի, ինչպես նաև նրա և Զատիկյանների ընտանիքի միջև թշնամանքի առկայության մասին։ Ներկայացնում ենք հարցազրույցը.
-Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում խոսակցություններն այն մասին, որ Ձեր կրտսեր որդին է թմրամիջոցներից մահացած Անդրանիկ Զատիկյանին թմրանյութեր տրամադրել։
-Նման բան չկա, չգիտեմ, ի՞նչ են ուզում մեզանից։ Մի տղայիս կասկածում են՝ որպես սպանության կազմակերպիչ, մյուսին՝ դուք եք տեսնում։ Մնում է մի բան գտնեն, ինձ էլ մեղադրեն ու վերջ։
-Ճիշտ է, որ Ձեր և Զատիկյանների ընտանիքը թշնամանք ունեին։
-Իհարկե՝ ոչ։ Ես թշնամության ի՞նչ ունեմ իրենց հետ։ Չէ , նման բան չկա։
-Այդ դեպքում, ըստ Ձեզ՝ինչո՞ւ է Զատիկյանի որդու սպանությունը կապվում հենց Ձեր ընտանիքի անվան հետ։
-Անկեղծ, չեմ կարող ասել, թե ում է ձեռնտու մեր ընտանիքի անունը մերթընդմերթ շոշափել այդ ընտանիքում կատարված դժբախտությունների հետ։
-Վերադառնանք Ձեր կրտսեր որդու պատմությանը։ Խոսում են խուզարկությամբ հայտնաբերված միլիոնների և մի իսկական զինանոցի մասին։
-Մեր տնից հայտնաբերել են մի հատ օրինական, գրանցված որսորդական հրացան ու մի երկու չինական խանչալ։ Ուրիշ ոչինչ, ոչ մի միլիարդներ՝ ոնց որ գրում են։ Կարող եք ոստիկանությունից էլ ճշտել։
«Նշենք, որ պարոն Հակոբյանը, որը հեռախոսազրույցի պահին զբաղված էր, խոստացավ առավել մանրամասն պատասխանել մեր հարցերին՝ վաղը։ Հուսանք, քանի որ նրան տալու դեռ շատ հարցեր ունենք»,– գրում է թերթը։