Լեհաստանի Սեյմի պատգամավոր Մարթա Կուբիակը թվիթերյան իր էջում հայտնել է, որ սեպտեմբերի իր աշխատավարձը կուղղվի ԼՂ հակամարտության գոտում գտնվող մարդկանց համար առաջին անհրաժեշտության ապրանքների գնմանը։
«Որպես արտերկրում բնակվող լեհերի հետ կապի հարցերով հանձնաժողովի անդամ, պարտավորվում եմ նվիրաբերել Լեհաստանի խորհրդարանի սեպտեմբեր ամսվա աշխատավարձս հակամարտության գոտում գտնվող կարիքավոր մարդկանց համար առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու համար»,- գրել է լեհ պատգամավորը:
W związku z ostatnimi wydarzeniami na terytorium Armenii