«Iarix» կայքը հրապարակել է Մոդեստ Կոլերավի հոդվածը Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի բացման կապակցությամբ:Ստորև ներկայացնում ենք այդ հոդվածը:«ԵԱՀԿ-ն կբացի Լեռնային Ղարաբաղի օդանավակայանըԱֆղանստանի, Իրանի, Թուրքիայի, Քուրդիստանի, Ադրբեջանի և Վրաստանի գործողությունների տրամաբանությունը կխանգարի Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ստեղծել նոր քաղաքական լանդշաֆտ:Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրս բերումը, ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանագրի կնքումը, Թուրքիայի մինչքաոսային իրվիճակը, այս բոլոր նորությունները թելադրում են Հայաստանի օրվա նոր օրակարգը, որտեղ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին հաղթելու է Սերժ Սարգսյանը: Նրա առջև բացվելու է մեծ հնարավորություն, այն է` կոմպենսացնել իր ընտրություններում մրցակցության դիֆիցիտը` նոր նավիգացիա փնտրելու տրամաբանությամբ: Այդ նավիգացիայի գլխավոր կետը կարող է լինել Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանից ՍՄՆ զորքերի հեռացման գործում, որը չի կարող չանդրադառնալ Լեռնային Ղարաբաղի ներգրավածությանը:Հենց դրա համար էլ առաջ են քաշել Լեռնային Ղառնայինօդանավակայանի բացման հարցը, որի բացումը ոչ թե Լեռնային Ղարաբաղի անկախության, այլ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմա-քաղաքական հաղորդակցության անկախության համար է: Այն հնարավորություն կընձեռնի ԵԱՀԿ և քաղքական դիտորտական առաքելությունները առավել հարմարավետ կազմակերպելու, որոնք էլ ամենայն հավանականությամբ կլինեն Ստեփանակերտի օդանավակայանից թռչող առաջին ինքնաթիռի ուղևորնեևը»: