Անցորդին ավտովթարի ենթարկած Վիա Գրա խմբի հիմնադրի գործում հանցագործության տարր չի հայտնաբերվել և փակվել է:

Ուկրաինացի քննիչները փակել են ավտովթարի գործը, որը ինչպես ենթադրվում էր նախկինում կատարել է կոմպոզիտոր Կոստանդին Միլաձեն: Դրա մասին պատմել են Կիևի շրջանում: Այդպիսի որոշման օրինականությունը վերահսկիչ մարմինը ստուգում է մոտակա 20 օրվա ընթացքում:

Դեկտեմբերի 27-ի երեկոյան Կոստանդին Մելաձեն Lexus ավտոմեքենայով Օբուխովյան մայրուղու վրա Կիևի արվարձանում մահվան ելքով վթարի էր ենթարկել 30 ամյա բուժքույր Աննա Պիշալոին՝ որբ թողնելով երկու և հինգ տարեկան երեխայի: Փաստի առթիվ հարուցվել է գործ «տուժածի մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մասին »: Հետաքննության արդյունքում Մելաձեի գործողություններում հանցագործության տարր չի հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Итар Тасс գործակալությունը:

Կոստանդինի փաստաբանները հաստատում են, որ բուժքույրը ընկել է ավտոյի անիվների տակ իր սեփական անզգուշության պատճառով:

Միաժամանակ զոհվածի ընտանիքի խոսքերով պրոդյուսերը իր վրա է վերցրել զոհվածի երկու երեխայի պահպանումը: Մինչև երեխաների հասուն դառնալը, յուրաքանչյուր ամիս պետք է գումար տա: