Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է .
«Թշնամին փորձում է իր զինանոցի ողջ հնարավորությունները կիրառել՝ 12.00-ից առաջ նպաստավոր դիրքավորում ապահովելու համար։
Թեժ մարտերում հիմնական հարվածներն առավոտից ապահովում են անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), սակայն դրանց զուգահեռ ակտիվ են նաև հրթիռա-հրետանային միավորները։
Չկա որևէ երաշխիք, որ ձեռք բերված պայմանավորվածություններն ամբողջությամբ կյանքի կոչվեն։ Չմոռանանք, թե ովքեր են դիմացիններս»։