Քաջարան համայնքից, 2000 թվականին ծնված Վահե Միրզոյանը երեք ամսից տուն էր վերադառնալու, ծառայության ավարտից հետո պետք է սկսեր իրականացնել նպատակները, սակայն թշնամու դեմ՝ հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց զոհվածի քույը՝ Նվարդ Միրզոյանը:

«Երեք ամիս հետո ծառայությունը վերջացնելու էր, գար, անընդհատ օրերը, ժամերը հաշվում էինք: Անընդհատ ասում էր, որ լավ է լինելու, շատ լուսավոր, պայծառ տղա էր, միշտ ժպիտը դեմքին»,-ասաց նա և նշեց, որ զոհվածը երկու քույր և երկու եղբայր ունի:

Նվարդ Միրզոյանն ասաց, որ դեպքի մասին մանրամասներ իրենց չեն հայտնել, իսկ եղբոր հետ վերջին անգամ խոսել են պատերազմը սկսելուց երկու- երեք օր առաջ: «Իմացանք, որ սեպտեմբերի 28-ի զոհված զինծառայողների անունների ցանկում նրա անունը կա, հետո սկսեցինք որոնել դին, սակայն խոսակցություններ էին հասնում, որ դեռ Արցախից չեն տեղափոխել: Սյունիքի դիահերձարաններում չգտանք նրան, հետո սկսեցինք որոնել Երևանում, մտածում էինք, որ հրաշքով ողջ է, պարզապես վիրավոր է: Մահվան յոթերորդ օրը գտանք նրան՝ Մասիսի դիահերձարանում էր»,-պատմեց նա:

Քույրը պատմեց, որ եղբայրը մեծ նպատակներ ուներ, ասում էր, որ ծառայությունից վերադառնալուց հետո պետք է գա, բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորի, մեքենա գնի ու վերանորոգի տունը. «Բոլոր նպատակները կիսատ մնացին»: Քույրը պատմեց, որ Վահե Միրզոյանը շատ հոգատար էր, բոլորն ասում էին՝ ոսկի տղա է: «Հայրս էլ Արցախյան պատերազմի ժամանակ է վիրավորվել և երկրորդ կարգի հաշմանդամ է»,- հավելեց զոհված զինծառայողի քույրը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 415 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար`Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

ԼՐԱՀՈՍ
17:54 • 10/10
Եղբորս բոլոր նպատակները կիսատ մնացին. զոհված զինծառայող Վահե Միրզոյանի քույր
17:48 • 10/10
Կյանքի կոչել հրադադարն ու առանց նախապայմանների վերսկսել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցությունները. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ դիմել է ԼՂ հակամարտող կողմերին
youtube subscribe
17:47 • 10/10
Ժամանակավոր դադարը խաբուսիկ է, պատերազմը դեռ ընթանում է, չպետք է թուլանալ. տեղի և միջազգային իրադրության վերլուծություն` Արցախից (տեսանյութ)
17:40 • 10/10
Հովհաննեսը հայրենասիրական ոգի ուներ, հաճախ էր արտասանում Պ. Սևակի՝ «Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չօգնեցի» տողերը. զոհված զինծառայողի ուսուցչուհի
17:19 • 10/10
Զինադադարից հետո. միակ իրական լուծումը Արցախի միջազգային ճանաչումն է. Տիգրան Թորոսյան
17:04 • 10/10
«Դաշնային կառավարությունը ողջունում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունները». Գերմանիայի ԱԳՆ
16:35 • 10/10
Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից. իրավիճակն այս պահին գտնվում է ՊԲ վերահսկողության տակ. Արցախի նախագահ
16:13 • 10/10
Թուրքիան С-400 համակարգերը փորձարկման նպատակով տեղափոխել է սևծովյան Սինոփ. Defense News
15:58 • 10/10
Հրադադարի խախտումով Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե. Արցախի ԱԳՆ
15:53 • 10/10
«Հուսով եմ՝ հրադադարը կպահպանվի». Լիտվայի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել