«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Վճռաբեկ դատարանում աշխատելու համար մրցակցությունն օրեցօր ահագնանում է: Ինչպես հայտնի է, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանի անդամ ընտրվեց, և այսօր թափուր է ինչպես այդ դատարանի նախագահի, այնպես էլ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի տեղը, քանի որ Երվանդ Խունդկարյանը, բացի դատարանի նախագահ լինելուց, նաև քաղաքացիական պալատի դատավոր էր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ՎԴ նախագահի թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն էր, և մեզ հայտնի դարձավ, որ Երվանդ Խունդկարյանի տեղը ցանկացել են դատավոր գնալ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, դատավոր Սամվել Գրիգորյանը և ևս երկու դատավոր, իսկ թե ով նրանցից կընտրվի և կներկայացվի ԱԺ-ի դատին, դեռ հայտնի չէ:
Սակայն դատական համակարգում լուրեր կան, որ դատավորները վախի մեջ են, որովհետև Վճռաբեկ դատարանի դատավորը պետք է առաջին փուլ անցնի և ընտրվի ԲԴԽ-ի կողմից, որից հետո միայն ԲԴԽ-ն նրան պետք է ներկայացնի Ազգային ժողովի դատին, որի քվեարկությունից էլ կախված կլինի՝ ի վերջո դատավորը կարող է Վճռաբեկի դատավոր դառնալ, թե ոչ: Երվանդ Խունդկարյանի փոխարեն Վճռաբեկ դատարանի դատավոր դառնալ ցանկացողները չգիտեն՝ եթե ցանկություն հայտնեն դառնալ Վճռաբեկ դատարանի դատավոր, ինչ ճակատագիր կսպասվի իրենց Ազգային ժողովում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: