Արաբագետ Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արաբ վարձկանների հետ կապված արաբ օգտատերերի մոտ հանդիպում ենք հետևյալ բովանդակության գրառումներ, որոնք հիմնականում փաստում են, որ՝
1. Հիմնականում Սիրիայի Իդլիբ, Հալեպ նահանգներից են հավաքել վարձկաններին:
2. էս վարձկանները աղքատ ընտանիքներից են եղել, իրենց ամսեկան վարձատրությունը Սիրիայում կռվելու համար եղել է 200 թուրքական լիրա (նույնիսկ ասում են, որ վերջին ամսիներին Թուրքիան դա էլ չի վճարել, որ ստիպված սիրիացիները դուրս գան Սիրիայից ու տեղափոխվեն Լիբիա ու Ադրբեջան ավելի բարձր աշխատավարձով):
3. Ադրբեջանում խոստացել են 1500 դոլար ամսեկան աշխատավարձ, որը չեն տվել, կամ մի փոքր մասն են տվել:
4. Թուրքերը իրենց հովանու տակ գործող կառույցների միջոցով (ՍԱԲ, ալ-Համզա և այլն) հավաքել են էս վարձկաններին ու ասել, որ վերջիններիս գործը Ադրբեջանում լինելու է թուրքական (ադրբեջանական) ռազմավարական օբյեկտների ու սահմանների պաշտպանությունը (հիշում ենք, որ նրանց հենց սահմանապահ զորքերի հանդերձանք են բաժանել Ադրբեջանում):
5. Ադրբեջանում սիրիացի վարձկանները ունեն մեծ քանակի սպանվածներ, որոնց դեպի թուրքական Քիլիս քաղաք, այնուհետև դեպի Սիրիա են տեղափոխել գաղտնի, գիշերով՝ հոկտեմբերի 3-ին ու երեկ գիշերը և թույլ չեն տվել նկարահանել:
6. նկարահանելու արգելք եղել է նաև Ադրբեջան տեղափոխված ու արդեն մեր ուժերի դեմ կռվող զինյալների համար, որի համար նույնիսկ մեկին դատել են (ենթադրում եմ, որ միայն թույլ են տվել նկարահանել ռազմական գործողությունը, որպեսզի ադրբեջանցիները ունենան ապացույց):
Շարունակելի...»: